ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2022-ին ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 5,3 մլրդ դոլար․ զեկույց

2022-ին ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 5,3 մլրդ դոլար․ զեկույց

ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը 2022 թվականին կազմել է մոտ 5,3 մլրդ դոլար, ինչը մոտ 93 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին նշված է «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում։

Հայաստանը շարունակել է իր ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունում ընթացող գործընթացներին։ 2022 թվականին անցկացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2 նիստ, որոնց ընթացքում ընդունվել է 26 որոշում եւ 5 հրաման՝ ուղղված ինտեգրացիոն գործընթացների, ինչպես նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

«Միեւնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2022 թվականի հունվար-դեկտեմբերին հասել է 14 մլրդ 128,8 մլն դոլարի»,– ասվում է զեկույցում։

  • Կիսվել: