չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում 522 միավոր անշարժ գույք են ձեռք բերել, 740-ը՝ վաճառել։

Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Սա առուվաճառքի ընդհանուր գործարքների 9,5%-ն է կազմում։
 

466 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 684-ի դեպքում՝ վաճառող, իսկ 56 առուվաճառքի գործարքի դեպքում՝ երկու կողմն էլ օտարերկյա քաղաքացիներ են եղել։

Անշարժ գույք ձեռք բերած և վաճառած օտարերկրյա քաղաքացիները հիմնականում եղել են ՌԴ, ԱՄՆ, ԻԻՀ, Սիրիայի, ԱՊՀ և եվրոպական պետությունների քաղաքացիներ։

  • Կիսվել: