շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
2021 թվականին արգելեցինք սև մետաղի ջարդոնի արտահանումը, ինչի շնորհիվ կառուցվեցին և կառուցվում են մի քանի խոշոր ձեռնարկություններ․ նախարար

2021 թվականին արգելեցինք սև մետաղի ջարդոնի արտահանումը, ինչի շնորհիվ կառուցվեցին և կառուցվում են մի քանի խոշոր ձեռնարկություններ․ նախարար

2021 թվականին մենք արգելեցինք սև մետաղի ջարդոնի արտահանումը, ինչի շնորհիվ կառուցվեցին և կառուցվում են մի քանի խոշոր ձեռնարկություններ։ Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ նրա, դրանց գործունեությունը հնարավորություն կտա զգալի աճի հասնել մետալուրգիական ոլորտում և ներկրվող արտադրանքը ներքին շուկայում փոխարինել տեղական արտադրության ապրանքներով։

«Կառավարությունը ձգտում է հնարավորինս ապահովել ապրանքների արտադրության ամբողջական ցիկլը՝ հումքի արդյունահանումից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծում»,- վստահեցրել է նա։

 

  • Կիսվել: