հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
2021 թ. հայ արտահանողների համար կդադարեցվի GSP+ ռեժիմի գործունեությունը. Ավանեսյան

2021 թ. հայ արտահանողների համար կդադարեցվի GSP+ ռեժիմի գործունեությունը. Ավանեսյան

2021 թվականին հայ արտահանողների համար կդադարեցվի GSP+ ռեժիմի գործունեությունը մինչեւ 6 անուն ապրանք առանց մաքսատուրքի մատակարարելու համար, քանի որ Հայաստանն այժմ դասվում է եկամտի միջին մակարդակ ունեցող երկրների շարքին: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովում Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նա նշեց, որ կառավարությունը մտադիր է կորոնավիրուսի պանդեմիայի անկումից հետո շարունակել բանակցությունները ԵՄ-ի հետ առեւտրային պրեֆերենցիաների ռեժիմը պահպանելու շուրջ բանակցությունները: Ավանեսյանն ասաց. «Դժվար է այժմ ինչ-որ կանխատեսումներ անել այդ հարցում, քանի որ մենք չգիտենք՝ պետք է արդյոք դա Եվրոպային՝ նաեւ հաշվի առնելով անորոշությունը, որն այսօրվա դրությամբ կա»:

Փոխնախարարը հավելեց, որ GSP+ի շրջանակում թույլատրվող 6400 անուն ապրանքերից 2019 թվականի տվյալներով Հայաստանն արտահանում է փոքր-ինչ ավելին, քան 100 ապրանքային խումբ, մասնավորապես՝ տեքստիլ, պահածոներ, ալկոհոլ, ոսկյա զարդեր, մեղր, հանքային եւ չգազավորված ջուր, չրեր եւ այլն:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, նշեց. «2020 թվականի արդյունքով՝ իրավիճակը, հնարավոր է, կբարելավվի, քանի որ դեռեւս 135 ընկերություններ ստացել են թույլտվություն ԵՄ-ում մաքսազատված արտահանման համար, որոնցից 100 տնտեսվարող սուբյեկտներ արդեն սկսել են մատակարարումները»;

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը հիմնականում ԵՄ է արտահանում ռեսուրսային ապրանքներ, եւ որպեսզի այդ թրենդը փոխվի, նրա կարծիքով, անհրաժեշտ է բարձրացնել մշակող արդյունահանության արտադրողականոթյան մակարդակը, ինչի համար մեր երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական մոդերնիզացիա. «Երբ մենք դա անենք, այդժամ կկարողանանք լինել մրցունակ ԵՄ շուկայում: Սակայն այժմ իրավիճակը բարելավվելու կարիք ունի»:

 

  • Կիսվել: