2021-ի սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը. Քերոբյան
2021 թվականի սեպտեմբերին աշխատաշուկան ևս մեկ անգամ թարմացրել է իր լավագույն ցուցանիշը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա մանրամասնել է. ՛՛Հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակը՝ 651հզ
Հարկման բազան՝ 145մլրդ դրամ
Միջին աշխատավարձը՝ 223հզ դրամ
Ամենաբարձր աշխատավարձ տվող երեք ոլորտները՝
ԻՏ, աշխատակիցների քանակն առաջին անգամ գերազանցել է 15հզը, միջին աշխատավարձը՝ 818հզ
Մետաղական հանքեր՝ աշխատակիցների քանակը 8639, միջին աշխատավարձը՝ 522հզ։
Շահումով խաղեր (կիսաԻՏ), աշխատակիցների քանակը 6522, միջին աշխատավարձը՝ 513հզ:
Այս երեք ոլորտներում միասին աշխատում են՝ ընդհանուր թվի 4,64%, բայց վճարվում է ընդհանուր բազայի 13,88%․ այսինքն՝ երեք անգամ ավել, քան ընդհանուրի միջինը՛՛։