ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնաճ

2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնաճ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. հունվարը 2019թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Տվյալների համաձայն, 2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1% գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.4% և 17.6% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 4.4% գնանկում, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 17.6% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ`10.4% գնաճ:

2020թ. հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.9%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4 տոկոսային կետով:

Կոմիտեի տվյալների համաձայն, 2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0.1%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.4% գնաճ (պայմանավորված ալկոհոլային խմիչքի 0.6% գնաճով): Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 4.4%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.4% գնանկում:

2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ էլ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 13.5%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնանկում:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ արձանագրվել է 3.7%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.9% գնանկում: Ձվի գինը 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ նվազել է 10.4%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ` 3.8%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում էլ 2020թ. հունվարին 2019թ. հունվարի համեմատ գրանցվել է 2.7%, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.3% գնանկում:

2020թ. հունվարին 2019թ. դեկտեմբերի համեմատ յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ գրանցվել է 0.1% գնանկում:

  • Կիսվել: