ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2020 թ․ առաջին եռամսյակում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 16 հա տարածք

2020 թ․ առաջին եռամսյակում մաքրվել է Սևանա լճի ափամերձ 16 հա տարածք

2020 թ․ առաջին եռամսյակում իրականացվել են Սևանա լճի՝ Վարդենիս քաղաքին հարակից 16 հա ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներ։ Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը։

«Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ վերջին շրջանում աշխատաքնները մի փոքր դանդաղել են, բայց ափամերձ անտառը մաքրված է։ Այս պահին մնացել են միայն կոճղաշիվային որոշ աշխատանքներ։ Հուսամ, երբ իրավիճակը կարգավորվի, աշխատանքը նույն տեմպերով կվերականգնվի»,- նշել է նա։

Կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն, մաքրված ծառերն ու կոճղերը հանձնվել են «Սևան ազգային պարկ»-ին։ Հարկ եղած դեպքում դրանք տրամադրվում են նաև կարիքավոր բնակիչներին։ 

Հիշեցնենք, որ 2019-2021 թթ․ ծրագրով նախատեսված է մաքրել Սևանա լճի ափամերձ 750 հա տարածքը։ Աշխատանքների համար պետությունը հատկացրել է 570 միլիոն դրամ։ Նախորդ տարի մաքրվել է 98 հա տարածք։

 

  • Կիսվել: