շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
2020-ին ՊԵԿ-ը ստացել է 260 հազարից ավելի հարցադիմում. ամփոփում

2020-ին ՊԵԿ-ը ստացել է 260 հազարից ավելի հարցադիմում. ամփոփում

Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը 2020 թվականի ընթացքում ստացել է 263105 հարցադիմում:
 
Հարցերի 80%-ը վերաբերել է հարկային, իսկ 20%-ը` մաքսային հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և վարչարարությանը:
 
Ընդ որում, 261735 հարցադիմում կենտրոնն ստացել է հեռախոսակապի, իսկ 1370-ը` էլեկտրոնային փոստի միջոցով:
 
Ի դեպ, հարկ վճարողները 2020 թվականի ընթացքում ներկայացրել են նաև 1020 դիմում-բողոք և 1 առաջարկություն:

  • Կիսվել: