ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
2020-ին մեզ անարգանքի սյունին էին գամում վատ կառավարման պատճառով. այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը. Վարչապետ

2020-ին մեզ անարգանքի սյունին էին գամում վատ կառավարման պատճառով. այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը. Վարչապետ

Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսում 100 երկրների շարքում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ անգամներով բարելավել իր իրավիճակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր շատ ընդդիմախոսներ ասում էին, որ Հայաստանը տնտեսության ազատության ցուցանիշով աշխարհում 11-րդ տեղ է զբաղեցնում եւ առաջընթաց է ապրել ընդամենը այն պատճառով, որ շատ երկրների ցուցանիշները կովիդի պայմաններում ուղղակի գահավիժել են: Ստացվում է, որ մեզնից շատ ավելի զարգացած երկրներ այնքան վատ են կառավարել կովիդի համավարակը, որ իրենց տնտեսական միջավայրը կամ փլուզվել է, կամ գահավիժել է: Սա նշանակում է, որ մենք կովիդի համավարկն այնքան լավ ենք կառավարել, որ մեր արդյունքները չեն գահավիժել, ընդհակառակը, լրջագույն պրոգրես ենք ապահովել տնտեսության կառավարման առումով»,-ասաց նա:

«Մենք հիշում ենք, որ 2020 թվականին շատերը մեզ անարգանքի սյունին էին գամում քովիդի համավարակի ու, ընդհանրապես, իբր, վատ կառավարման պատճառով. մի մասն ասում էր՝ քովիդի համավարակը վատ է կառավարվում, նույնիսկ աղետալի գնահատականներ էին տալիս, բայց, կարծում եմ, այս թեման փակվեց ու ստացավ իր գնահատականը», - ասաց նա:

  • Կիսվել: