հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2019-ը մեր տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է. Բագրատ Ասատրյան

2019-ը մեր տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է. Բագրատ Ասատրյան

Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ Հայաստանում հաջողությունների մասին պետք է խոսի հասարակությունը, իսկ մտահոգությունների ու անհանգստությունների մասին՝ իշխանությունը:

«2019-ը մեր տնտեսական պատմության հաջողված էջերից մեկն է։ Իմ համոզմամբ՝ անցյալ տարվա տնտեսական զարգացումների մեջ մեծ մասնաբաժին ունի հասարակությունը», -այսօր «Հայաստանի տնտեսությունը. 2019-ի արդյունքները և 2020-ի մարտահրավերները» թեմայով քննարկմանը հայտարարեց Ասատրյանը։

Նրա խոսքով, համակարգային փոփոխություններ չեն եղել, փոխարենը առաջնային զարգացում են ապրել այն ոլորտները, որտեղ հասարակության մասնակցությունը մեծ է:

Տնտեսագետի համար շարունակում է մտահոգիչ մնալ գյուղատնտեսության ոլորտը:

«Գյուղատնտեսությունը դեռևս չի արտացոլում այն իրականությունը, ինչ ունենք։ Ժամանակին ներկայացվող ցուցանիշները կեղծարարության արդյունք են եղել։ Գյուղատնտեսությունը մեզ մոտ մնացորդային բնույթ է կրում։ Այստեղ խոսել զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների մասին, անիմաստ է, անհնար։ Մենք 17-րդ դարից շատ քիչ ենք տարբերվում», -ընդգծեց նա:

  • Կիսվել: