ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019-ի բյուջեի կատարումը նպաստել է պետական պարտքի կայունությանը. Ջավադյան

2019-ի բյուջեի կատարումը նպաստել է պետական պարտքի կայունությանը. Ջավադյան

Այսօր ԱԺ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանն ասաց, որ 2019-ի բյուջեի կատարումը նպաստել է ՀՀ պետական պարտքի կայունությանը:

Նա նշեց, որ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ տարեկան կտրվածքով նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 50 տոկոս:

Ջավադյանը, մասնավորապես, ասաց. «ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցության իջեցմանը նպաստել է բյուջեի դեֆիցիտի կրճատումը, որն ավելի բարձր էր, քան կանխատեսված էր տարվա կտրվածքով, ինչը պայմանավորված էր պետական ծախսերի կատարման բարելավմամբ, այդ թվում՝ կառավարության կողմից այս ցուցանիշի մշտական վերանայման եւ դրանց իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով»:

ԿԲ ղեկավարի խոսքով՝ այդ հարկային վարչարարությունը նույնպես ազդել է պետական պարտքի նվազման վրա: Ընդ որում՝ զսպող հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում պետական բյուջեի դեֆիցիտը, ըստ նրա, 41.4 միլիարդ դրամ է կազմել կամ ՀՆԱ-ի 1 տոկոսը, ինչը զսպող ազդեցություն է ունեցել համախառն պահանջարկի վրա:

  • Կիսվել: