շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
20 մլն դրամ Ինեկոբանկից՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցման համար

20 մլն դրամ Ինեկոբանկից՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցման համար

Ինեկոբանկը մարտի 19-ին 20 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել Հայաստանում նոր կորոնավիրուսը հաղթահարելուն ուղղված միջոցառումների իրականացմանը, մասնավորապես` «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցմանը։ Այս մասին տեղեկացնում են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից։

«Առաջին իսկ օրվանից Ինեկոբանկը, հետևելով նոր կորոնավիրուսի վերաբերյալ պաշտոնական հրապարակումներին և նպատակ ունենալով ապահովել անվտանգություն թե՛ հաճախորդների, և թե՛ աշխատակիցների համար, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք համոզված ենք կնպաստեն վարակի կանխարգելմանը։ Այս քայլը մեր ներդրումն է վարակը հաղթահարելու համընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին։ Մենք հավատում ենք, որ, համախմբված լինելով, կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր» - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։

«Հավելենք, որ օրեր առաջ Ինեկոբանկն արդեն իսկ հայտարարել էր մի շարք փոփոխությունների մասին, որոնք միտված են վիրուսի կանխարգելմանը»,-  ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: