երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
2,5 մլրդ դրամի վարկ է ներվել պատերազմում զոհվածների ընտանիքներին. ԿԲ նախագահ

2,5 մլրդ դրամի վարկ է ներվել պատերազմում զոհվածների ընտանիքներին. ԿԲ նախագահ

2,5 մլրդ դրամի վարկ է ներվել պատերազմում զոհվածների և հաշմվածների ընտանիքներին։ Այսմասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Անդրադառնալով բիզնես վարկերի աճին, Գալստյանը նշեց, որ դրան էապես նպաստել են կառավարության կողմից իրականացրած հակաճգնաժամային ծրագրերը:

Ըստ նրա «տնտեսությունը սկսել է շնչել», բայց թե մարդիկ կգնա՞ն ռիսկի, ներդրումներ կանեն եւ բիզնես նախագծեր կիրականացնեն, դժվար է ասել:

«Գուցե մարդիկ ակնկալում են, որ պետությունը պետք է նախորդ տարի իրականացրած տնտեսական աջակցության ծրագրերը շարունակի, որոնք բավական դրական ազդեցություն ունեցան տնտեսության զարգացման համար: Մենք տեսնում ենք, որ մարդկանց մոտ հետաձգված սպառման արդյունք կա: Այսինքն՝ եթե մարդիկ նախընտրում էին լվացքի մեքենա կամ հեռուստացույց ձեռք բերեն, կամ՝ փոխեին, չանեն՝ մինչեւ եկամուտները վերականգնվի նոր անեն»:


  • Կիսվել: