ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«16 աշխատողով 20 տեղեկա՞նք եք պատրաստել». Քաղաքապետը բարկացավ վարչական շրջանների ղեկավարների վրա

«16 աշխատողով 20 տեղեկա՞նք եք պատրաստել». Քաղաքապետը բարկացավ վարչական շրջանների ղեկավարների վրա

Անցած շաբաթվա ընթացքում վարչական շրջանների կողմից քաղաքապետարանի եկմուտների հաշվառման եւ գանձման վարչություն է ներկայացվել 1133 անձի ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալներ, այդ թվում Աջափնյակի կողմից 29,  Ավան՝ 51, Արաբկիր՝ 103, Դավիթաշեն՝ 57, Էրեբունի՝ 390, Կենտրոն՝ 120, Մալաթիա-Սեբաստիա՝ 20, Նոր Նորք՝ 130, Շենգավիթ՝ 215 եւ Քանաքեռ-Զեյթուն՝ 3:

Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Քանաքեռ Զեյթունում պարտավորություններն այդքանն են եղել. «Մալաթյա Սեբաստայում էդ 20-նն էր, հաջորդ շաբաթ էլ չեք տալո՞ւ: Քանի՞ աշխատող ունեք եկամուտների վարչությունում: 16 հոգով 20 տեղեկանք են պատրաստե՞լ: Աջափնակում քանի՞ աշխատող ունեք: 17 հոգով 29 հատ տեղեկա՞նք եք պատրաստել մեկ շաբաթվա մեջ: Մյուս վարչական շրջաններում, որ 100-ից ավելի տեղեկանք են սարքել, ո՞նց են սարքել»,-ասաց նա:

  • Կիսվել: