կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձը կմնա անփոփոխ, իսկ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը կկազմի 25 հազար դրամ

150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձը կմնա անփոփոխ, իսկ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը կկազմի 25 հազար դրամ

2019-ի հունիսի 25-ին Ազգային ժողովն ընդունել էր Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի դրույթները մեծամասամբ ուժի մեջ են մտել 2020-ի հունվարի 1-ից:

 

tert.am-ի փոխանցմամբ՝ ՀՕ օրենսգրքի էական փոփոխությունը եկամտահարկի մեկ միասնական դրույքաչափի անցումն էր: Մասնավորապես, այս տարվա հունվարի 1-ից եկամտահարկը համահարթ 23 տոկոս է, նախկին պրոգրեսիվ դրույքաչափերի փոխարեն: Իսկ մինչև 2023 թվա­կա­նը եկամտահարկն աստիճանաբար նվազելու է ևս 3 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ եկամտահարկի նախկին դրույքաչափերը հետևյալն էին՝ մինչև 150 000 դրամ աշխատավարձի դեպքում հարկվում է 23 %, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, 2 մլն դրամից ավելիի դեպքում՝ 36 %:

 

Միաժամանակ, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշա­կային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավա­սա­րու­թյան սկզբունքը: 

2020 թ.-ի հունվարի 1-ից, օրինակ, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում աշխատավարձը կմնա անփոփոխ, իսկ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում բարձրացումը կկազմի 25 հազար դրամ:

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նվազեցվել է նաև շրջանառության հարկի շեմը, այն 58.35 մլն դրամից կրկին կբարձրանա մինչև 115 մլն դրամ։ Նաև 2 տոկո­սային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը՝ դառնալով 18 տոկոս:

2020-ի հունվարի 1-ից կպարզեցվի փոքր ձեռ­նար­կա­տի­րու­թյան հարկման համակարգը: Մասնավորապես, վերացվել է արտոնա­գրա­յին հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտա­նե­կան ձեռնարկա­տի­րու­թյան համա­կարգի փոխա­րեն ներդրվել է մեկ միասնական՝ միկրո­ձեռ­­նար­կատիրության հարկ­ման համակարգ՝ սահ­մանելով, որ հարկման այս համակար­գից կարող են օգտվել ինչպես իրավա­բա­նա­կան անձինք և անհատ ձեռնարկատերերը, այն­պես էլ անհատ ձեռնարկատեր չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրաց­ման շրջանառության տարե­կան մեծու­թյունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Փոփոխություններով առավել առաջանցիկ տեմպերով կբարձրա­նան ծխա­խոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Օրինակ, 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ 9 տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:

  • Կիսվել: