12 մլն 801 հազար դրամ՝ Գեղարքունիքի ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար
ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին տրամադրել 12 մլն 801 հազար դրամ՝ մարզային նշանակության ճանապարհների նորոգման և նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 10 մլն 49 հազար դրամ հատկացվել է Ներքին Գետաշեն-Վերին Գետաշեն-Մադինա մարզային նշանակության ավտոճանապարհի Վերին Գետաշեն բնակավայրում 2,6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքների ձեռքբերման, իսկ 2 մլն 752 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր մտնող մարզային նշանակության 3,1 կմ երկարության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։
Վերը նշված երկու ծրագրի մեկնարկը կտրվի առաջիկա օրերի ընթացքում։