չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
1000 խոշորագույն հարկատուների ցանկը 2023 թվականի առաջին եռամսյակում գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»

1000 խոշորագույն հարկատուների ցանկը 2023 թվականի առաջին եռամսյակում գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023-ի հունվար-մարտի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշորագույն հարկատուների ցանկը 2023 թվականի առաջին եռամսյակում գլխավորում է ՛՛Գազպրոմ Արմենիան՛՛, որը բյուջե է մուծել 20 920 872 դրամ գումար: Երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է , երրորդում՝ Գրանդ տոբակոն:

Այնուհետև ՛՛Փրիթի ուեյն՛՛ է, ՛՛Ինտերնեյշնլ Մասիս տաբակը՛՛, ՛՛Ակբա բանկը՛՛, ՛՛Մոբայլ սենթր Արթը՛՛, ՛՛Սի Փի Էս Էներջի Գրուպը՛՛, ՛՛Ֆիլիպ Մորրիս Արմենիան՛՛:

Տասնյակը եզրափակում է ՛՛Ֆլեշը՛՛՝ բյուջե մուծած 3 938 969 դրամ գումարով:

  • Կիսվել: