ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
10 օրում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, հաշվարկվել է 148,7 մլն դրամի վնաս

10 օրում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, հաշվարկվել է 148,7 մլն դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի մարտի 09-ից ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 196 դեպք, որից 148-ով հաշվարկվել է 148.710.812 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 81-ով նշանակվել 11.165.000 ՀՀ ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ինչպես InfoPort.am-ին հայտնում են բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, նշված ժամանակահատվածում կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված  6 դեպքից 4-ով հաշվարկվել է 135.700 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

  • Կիսվել: