ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհաշինական 3 ծրագիր ավարտելու համար

Կառավարությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհաշինական 3 ծրագիր ավարտելու համար

Կառավարության որոշմամբ միջծրագրային վերաբաշխում կատարվեց և 1 մլրդ 235 մլն դրամ հատկացվեց ՏԿԵ նախարարությանը: 

«595 միլիոն դրամը կենսական նշանակության ծրագրերի համար է, 460-ը՝ Մ6 ծրագրի, 180-ը Թալին-Լանջիկ ծրագրի համար է»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ ավելացրեց, որ բացի տարեկան 500 կմ վերանորոգվող և կառուցվող ճանապարհներից` սուբվենցիայով տարեկան միջինում կառուցվում կամ վերանորոգվում են 145 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհներ:

«145 կմ ճանապարհ այս տարի կանենք, ըստ նախնական հայտերի՝ նույնն էլ 2023 թվականի համար նախատեսված ունենք»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, անդրադառնալով ճանապարհաշինական աշխատանքներին, հանձնարարեց.

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այս ձմռանը բեռնատարները դեպի Իրան գնացող ու այնտեղից եկող, այդ ճանապարհով երթևեկեն, այսինքն՝ Տաթևի ոլորանները կարողանան շրջանցել: Տաթև գյուղ չեն մտնում, միանգամից միանում են Լծեն բնակավայրով Մ2 մայրուղուն»:

  • Կիսվել: