չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
 «1 ամիս ժամանակ եմ տալիս, հատ–հատ գնացեք տներով ու իրազեկեք «խելացի անասնագոմերի» մասին. Փաշինյան

«1 ամիս ժամանակ եմ տալիս, հատ–հատ գնացեք տներով ու իրազեկեք «խելացի անասնագոմերի» մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս եղել է սարատեղերում՝ «յայլաներում» ու զրուցելով անասնապահությամբ զբաղվողների հետ՝ պարզել է, որ քաղաքացիները «խելացի անասնագոմերից» տեղյակ չեն։

Այսօր՝ օգոստոսի 11–ին, Կառավարության նիստում Փաշինյանը հանձնարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ու մարզպետարանների ղեկավարներին՝ անձամբ այցելել համայնքներ եւ մարդկանց իրազեկել Կառավարության այս ծրագրի մասին։

«Մարդը 19-20 կով ունի ու ուղղակի տանջվում է, ոչ մի արդյունք չի ստանում։ Զեկույց եք ներկայացնում, թե գնացինք, իրազեկեցինք, բայց սուտ է, այդպես չէ, ում համար այս ծրագիրն անում ենք, տեղյակ չի ծրագրից։ Մեկ ամիս ժամանակ եմ ձեզ տալիս, հատ–հատ գնացեք այն տները, որոնք անասնապահությամբ են զբաղվում ու ներկայացրեք ծրագիրը»,– ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը նաեւ հանձնարարեց, որ պատասխանատու կառույցները փորձեն այնպես կազմակերպել, որ համայնքում «խելացի անասնագոմերը» կառուցվեն իրար կողքի, որպեսզի մթերողի աշխատանքն էլ հեշտացվի։

«Մեր աշխատանքային խմբերին տեսնեմ՝ հեռու հեռավոր սարերում աշխատելիս»,– խոսքը եզրափակեց Փաշինյանը։

  • Կիսվել: