երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
1.2 մլրդ դրամ՝ 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

1.2 մլրդ դրամ՝ 8 մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացրել 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը խոսքով՝ 25 սուբվենցիոն ծրագրերը կիրականացվեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց առանձին համայանքներում իրականացված աշխատանքները։ 

Սուբվենցիոն ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ։ 

  • Կիսվել: