երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ԶՈւ-ն կասեցրել է նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը. Արտակ Դավթյան

ԶՈւ-ն կասեցրել է նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը. Արտակ Դավթյան

Հայկական կողմը 30-40 տոկոսով ավելի շատ գերիշխող բարձունքներ ունի, եւ վերջին ամիսներին մեծ աշխատանք է տարվել հենակետային սարքավորումների եւ ճանապարհաշինության ուղղությամբ, ինչը թույլ է տալիս էապես ժամանակ տնտեսել զորքերի վերաբաշխման համար: Այս մասին  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի օգնությամբ նախիջեւանյան ուղղությամբ ամրապնդման Ադրբեջանի փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

«Դիրքերի վատացում տեղի չի ունեցել: Որոշակի բարելավումը մարտավարական բնույթ է կրել: Ադրբեջանը շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ այդ ուղղությամբ ամրապնդվելու համար: Մենք դրան արդյունավետորեն հակազդում ենք»,- նշեց Արտակ Դավթյանը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: