ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը դիրքերում պլանային ստուգումներ է իրականացրել

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը դիրքերում պլանային ստուգումներ է իրականացրել

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանը պլանային ստուգումներ է իրականացրել զորամիավորումների մարտական դիրքերում:

Ստուգվել են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կենցաղային պայմանները, հանդերձանքը, զենք-զինամթերքի պահպանությունը, անվտանգության կանոնների պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: