ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԶՈւ-երին սնունդը մատակարարվում է 1 անձի համար 3 անգամյա սնունդը 3000 դրամ հաշվարկով

ԶՈւ-երին սնունդը մատակարարվում է 1 անձի համար 3 անգամյա սնունդը 3000 դրամ հաշվարկով

ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում անդրադարձել է ԶՈՒ-ներին մատակարարվող սննդի հացին առնչվող մեկնաբանություններին։ Մասնավորեպես նա գրել է.

«ԶՈւ—երին սնունդ մատակարարող ընկերությունները իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3 անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 200+600 դրամ։
Մնացած թվերը, որ շրջանառվում են չեն համապատասխանում իրականությանը։ Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր ինչը անթույլատրելի է։»

  • Կիսվել: