կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զորամիավորումներում իրականացվել է լրահամալրման գործընթաց. ՊՆ

Զորամիավորումներում իրականացվել է լրահամալրման գործընթաց. ՊՆ

Ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:
 

Զորամասերում բացազատվել են անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միևնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանու­թյան շրջաններ:

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների և Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ: Զորահամալրվող անձնակազմի պատրաստականությունը բարձր է

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: