երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Զինված ուժերում անցկացվող մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասը մարտի 19-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամասի վարչակազմը և ենթակա ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են ղեկավարման կետեր, տրվել են ցուցումներ առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ։

  • Կիսվել: