հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Սոթքում զոհված Էդգար Սուլեյմանյանին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով։ Այս մասին նախագահը հրամանգիր է ստորագրել:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Էդգար Վահանի ՍՈՒԼԵՅՄԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայող Էդգար Վահանի Սուլեյմանյանը Սիսիանից էր, նրա զորացրվելուն մնացել էր 35 օր:

  • Կիսվել: