երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բելառուսի ԶՈւ-ում մարտական ​​պատրաստության ստուգում է անցկացվում

Բելառուսի ԶՈւ-ում մարտական ​​պատրաստության ստուգում է անցկացվում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ այսօր զինված ուժերում մարտական պատրաստության ստուգում է անցկացվում։ Այս մասին հայտնել է  Բելառուսի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՛՛Վոին ԹիՎի՛՛-ն:

Նշվում է, որ ստուգումը կրում է համապարփակ բնույթ. փորձարկվում են զորամասերի վերահսկող մարմինները, ստորաբաժանումների՝ դժվարին պայմաններում գործելու ունակությունը, համալրման համակարգը:

Հաղորդվում է նաև, որ բանակային համակարգը համալրվում է պահեստազորից զորակոչված զինվորականներով։

 

  • Կիսվել: