հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել. Տիգրան Աբրահամյան

Զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել. Տիգրան Աբրահամյան

Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի ուղղությամբ ՀՀ զինված ուժերին պատկանող մեքենայի խոցման փաստը պետք է դիտարկել օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի համատեքստում: Այս մասին գրել է Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

«Նկատենք, որ ավելի վաղ, զուգահեռ զորավարժություններ էին ընթանում և Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում:

Մի կողմից, սրանք կարող են դիտվել որպես զորավարժությունների «ստուգարքային» դրսևորումներ, մյուս տեսանկյունից, իրավիճակը հատվածային սրելուն ուղղված քայլեր: Երկու տեսանկյունից է անընդունելի է:

Ամեն դեպքում զինվորական մեքենայի խոցումը «շարքային» դեպք չի, լավ է, որ դեպքի ժամանակ մեր զինվորականները չեն տուժել, սակայն մյուս կողմից դժվար է այս երկու դեպքերը որպես իրավիճակի կտրուկ թեժացմանն ուղղված քայլեր դիտել:

Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել, սակայն այս փուլում դրանց դրսևորումներն առավել տեղային բնույթ են կրելու»,- մասնավորպաես, ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: