կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զինծառայողները գերազանց են կատարել նորմացույցերով սահմանված վարժանքները

Զինծառայողները գերազանց են կատարել նորմացույցերով սահմանված վարժանքները

Զինծառայողների մասնագիտական կարողությունների, հաստիքային սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործման նպատակով ապրիլի 22-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հակատանկային ստորաբաժանման անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ բացազատված ուսումնական կետերում զինծառայողները հակատանկային միջոցները բերել են մարտական վիճակի, գերազանց կատարել նորմացույցերով սահմանված վարժանքները:

  • Կիսվել: