շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու հարցով անցկացվել է խորհրդակցություն

Զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու հարցով անցկացվել է խորհրդակցություն

Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Այս մասին   հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ 
 
Հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիավորումների շտաբերի պետեր, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
 
Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազմակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները:
 
 

  • Կիսվել: