ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող

Զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի միջոցով բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող

Զինծառայողների բնակարանային ապահովման ուղղությամբ ներդրված ծրագրի շնորհիվ ևս զգալի առաջընթաց ունենք։ Այս մասի հայտնել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Մասնավորապես, 2020 թվականից գործում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր:

Ծրագրի միջոցով 07.11.2025թ. դրությամբ՝ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող:

 2022-2025 թթ. ընդհանուր բյուջեից ՀՀ ՊՆ համակարգի բնակարանային կարիք ունեցող զինծառայողների, զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողների, զոհված (մահացած) և զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության համար տրվել է 8 միլիարդ 16 միլիոն 781 հազար 500 ՀՀ դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է 7 միլիարդ 152 միլիոն 333 հազար ՀՀ դրամ, և բնակարան է ձեռք բերել 564 շահառու»,- ասել է նա։

  • Կիսվել: