երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը: Դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն:

Հիմնադրամի ֆեյբուքյան էջում հրապարակվա հաղորդագրության մեջ ասված է.
 
՛՛Մենք հայտարարեցինք սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ԱՌԱՋԻՆ հատուցումների մեկնարկը:
 
 Նշենք, որ հատուցումները ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում տրամադրված 10 ընտանիքներով:
 
 Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականությունների: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ՛՛:

  • Կիսվել: