ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով կատարել է 1133 շահառուի հատուցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով կատարել է 1133 շահառուի հատուցում

Փետրվարի 3-ի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 510 անհայտ կորած զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։ Բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ Հայաստան բանկում շահառուների անուններով և կատարվել են փոխանցումներ, հայտնում են հիմնադրամից։

Փետրվարի 15-ի դրությամբ հիմնադրամը կատարել է ևս 279 անհայտ կորած զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։

Մարտի 1-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է ևս 226 անհայտ կորած զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։

Վերոնշյալ զինծառայողների հարազատները հաշվի պայմանագիրը կնքելու և գումարը ստանալու նպատակով կարող են զանգահարել (010) 513701 հեռախոսահամարին:

«Կամուրջ» ծրագրով փետրվարի 5-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է 43 վիրավորում ստացած զինծառայողի հատուցում:

Փետրվարի 15-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է վիրավորում ստացած ևս 12 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։

Մարտի 1-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է վիրավորում ստացած ևս 63 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու։ Նույն ծրագիրը հատուցումներ է տրամադրում նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։

 

  • Կիսվել: