երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Ժիրայր Պողոսյանն ազատվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ժիրայր Պողոսյանին 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի.

Ժիրայր Պողոսյանին ազատել 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,– ասվում է հրամանագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: