չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Զասը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման հարցերը

Զասը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման հարցերը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, որն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում, այդ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարարի, նախագահի օգնական, ԱԽ քարտուղարի հետ քննարկել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստումը, որոնք նախատեսված են նոյեմբերին՝ Հայաստանում, հայտում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը։

Քննարկվել է նաև իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում՝ շեշտը դնելով Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ 

  • Կիսվել: