ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարանդայում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Վարանդայում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1709 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

 

 

 

  • Կիսվել: