չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վարակված զինծառայողներից չորսը լավ են, մեկը թույլ ջերմություն ունի. ՊՆ խոսնակ

Վարակված զինծառայողներից չորսը լավ են, մեկը թույլ ջերմություն ունի. ՊՆ խոսնակ

Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային  միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը եւ տարածումը կանխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Կորոնավիրուսով վարակված մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող չունի ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկի մոտ թույլ արտահայտված ջերմություն կա: Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ: Իսկ մեկուսավածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը՝ բարձր»:

 

  • Կիսվել: