Վաղարշակ Հակոբյանն այցելել է դիրքեր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը գործընկերների հետ այցելել է Սյունիքի մարզի՝ Տեղ համայնք՝ ծանոթանալու խնդիրներին, զրուցելու համայնքի ղեկավարի և բնակիչների հետ։ Այս մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում․
«Եղանք նաև առաջնագծի որոշ հատվածներում՝ ծանոթանալու մեր զինծառայողների մարտական ծառայության կատարման պայմաններին, հայտնելու մեր զորակցությունը իրենց կարևոր առաքելության մեջ»։

