շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրութվանքով չպետք է սահմանը որոշվի, ադրբեջանցիների հետ պետք է համաձայնության գանք․ ՔՊ-ական պատգամավոր

Թուրութվանքով չպետք է սահմանը որոշվի, ադրբեջանցիների հետ պետք է համաձայնության գանք․ ՔՊ-ական պատգամավոր

Սահմանների ճշգրտման հետ կապված հանձնաժողովներ են աշխատում, երկու կողմերի մոտ տարընթերցումներ կան, թե իրական սահմանը որտեղից է սկսվում: Ադրբեջանցիները գրաված տարածքների մի մասից հետ են գնացել, մյուս մասի հետ կապված՝ պնդում են, որ վիճելի է, հիմա կամ պետք է զենքուզրահ առնենք, քշենք նրանց, կամ համոզենք՝ ձեր տարածքը չէ, հեռացեք, պետք է համաձայնության գանք, թուրութվանքով սահմանը չպետք է որոշվի:

Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով, հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածներում պաշտպանողական, ամրաշինական աշխատանքներ են իրականացվում:

«Սահմանի ճշգրտման հետ կապված քննարկումներ են եղել, մեր զինծառայողները, հավանաբար, մտածել են քննարկման մասնակիցներն են և չեն կրակել, բայց ադրբեջանցիները դիմել են սադրանքի, ինչին մեր բանակը համարժեք պատասխան է տվել և ադրբեջանական կողմը լուրջ վնասներ է կրել: Եթե խախտվում է մեր սահմանը, պետք է հակահարված տանք, բայց եթե հնարավորություն կա առանց ուժի հարցերը լուծել, պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև ամեն կրակոց բերում է զոհ, մենք բախումներից չեն վախենում, բայց խուսափում ենք անհարկի բախումներ ստեղծելուց, դա հղի է զոհերով:

Ինչ վերաբերում է օրեր առաջ Հայաստան ներթափանցած զինծառայողների դեպքին, ապա պատգամավորը նշեց, որ Հայաստանի կողմից ևս դեպքեր եղել են, որ զինվորները մոլորվել են. «Մեծ տարածք է, հնարավոր է՝ մոլորվել են կամ դասալիք են, պետք է քննություն իրականացվի հասկանալու համար՝ մոլորվել են, թե հետախուզություն են իրականացրել»:

  • Կիսվել: