շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տպավորված եմ խնամքի որակով և բուժվող վետերանների վճռականությամբ. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զինվորի տուն

Տպավորված եմ խնամքի որակով և բուժվող վետերանների վճռականությամբ. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զինվորի տուն

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին այսօր այցելել է Զինվորի տուն: Այս մասին նա տեղեկացրել է X-ի իր էջում:

«Այցելություն՝ Երևանի Զինվորի տուն, որտեղ ընդունում են պատերազմի հայ վիրավորներին և առաջարկում նրանց բժշկական, հոգեբուժական և սոցիալական աջակցություն: Ես տպավորված եմ խնամքի որակով, խնամողների նվիրվածությամբ և այս վետերանների վճռականությամբ»,- նշել է դեսպանը:

  • Կիսվել: