ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տեսանյութը համապատասխանում է իրականությունը. ՀՀ ՊՆ-ն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից հայ զինծառայողների դուրսբերման մասին

Տեսանյութը համապատասխանում է իրականությունը. ՀՀ ՊՆ-ն՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից հայ զինծառայողների դուրսբերման մասին

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ համացանցում տարածված տեսանյութը, թե ինչպես են հայ զինծառայողները դուրս բերվում շրջափակումից, իրական է:

«Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։

Տեսանյութը համապատասխանում է իրականությունը։

Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ»,-ասված է ՊՆ հայտարարության մեջ:

 
 

  • Կիսվել: