շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն

Տեղի է ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն

Մարտի 10-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում տեղի է ունեցել կին զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զինծառայողները  երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, պահպանել պետական և ռազմական գաղտնիքը, անվերապահորեն կատարել հրամանները:

Զորամասի հրամանատարը կարևորել է կին զինծառայողների դերը զինված ուժերում և հաջողություն մաղթել նրանց հետագա ծառայության ընթացքում:

  • Կիսվել: