հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ճիշտ հակառակն է, բանակում մահվան դեպքերը կրճատվել են. ՊՆ փոխնախարար

Ճիշտ հակառակն է, բանակում մահվան դեպքերը կրճատվել են. ՊՆ փոխնախարար

Դուք անընդհատ ահազանգեր եք ստանում, որոնք մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 27–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ահազանգեր կան, որ գնդերեցներին ստիպում են միանալ եկեղեցու դեմ կատարվող գործողություններին։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում բանակում ինքնասպանության դեպքերը շատացել են, փոխնախարարն ասաց. «Ճիշտ հակառակ է, վերջին տարիներին ունենք դեպքերի նվազում։ Պաշտպանության նախարարը վերջին օրը խորհուրդ տվեց քաղաքական գործիչներին և առհասարակ հասարակությանը, և նաև լրագրողներին այդ կոչը կարող է հնչել, որ պետք չի այդ լուրերի տարածողը դառնալ և դժբախտությունների ու մահերի մունետիկը լինել։ Նախորդ տարի ծառայության հետ կապված ընդամենը եղել է 6 մահվան դեպք, մնացած թիվը, որ ուռճացված ներկայացվում է, դրանք սովորական կենսաբանական մահեր են։ Նրանք մեր  հասարակության անդամներ են, որոնցից մեկը սրտամկանի ինֆարկտով, մյուսը մեկ այլ հիվանդության բերումով մահացել են»։

  • Կիսվել: