ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սյունիքում մահացած զինծառայողները եղել են խրամատում․ մանրամասներ

Սյունիքում մահացած զինծառայողները եղել են խրամատում․ մանրամասներ

Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացած չորս պայմանագրային զինծառայողները, որոնցից երեքը մահացել են, NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանք մնացել են խրամատում։ Այդ պահին նրանք եղել են մարտական հերթապահության։ Առայժմ անհայտ պատճառներով ձյան հաստ շերտը փլուզվել է խրամատի մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ)  դիերը:

Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

  • Կիսվել: