ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանն ու Ղազախստանի դեսպան քննարկել են հայ-ղազախական ռազմական համագործակցության հարցեր

Սուրեն Պապիկյանն ու Ղազախստանի դեսպան քննարկել են հայ-ղազախական ռազմական համագործակցության հարցեր

Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի դեսպանության ռազմական կցորդը: Պաշտպանական գերատսչության ղեկավարը դեսպանին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին, ներկայացրել վերջին զարգացումները ՀՀ սահմանամերձ շրջաններում:

Զրուցակիցները քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր, մասնավորապես` փոխգործակցության հետագա ընդլայնման ուղիները, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը և ժամկետները:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: