ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնել. Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է հրավիրել

Արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնել. Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է հրավիրել

Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:

Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։

Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: