հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սուրբ Սարգսի տոնի առթիվ  20 զինծառայող պարգևատրվեց

Սուրբ Սարգսի տոնի առթիվ 20 զինծառայող պարգևատրվեց

Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնն է: Այս առիթով Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում իրականացվեց զինծառայողների օրհնության կարգ:

Սուրբ պատարագից հետո զինվորները ստացան հաղորդություն, որից հետո Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ զինծառայողների պարգևատրման արարողություն:

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ՝ Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց Սրբազան պարտքը կատարած, և ՀՀ պետական սահմաններում մարտական հերթապահություն իրականացնող լավագույն 20 զինծառայող պարգևատրվեց Արարատյան հայրապետական թեմի հատուկ պարգևներով և խորհրդանշական նվերներով:

  • Կիսվել: