շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Ներգրավված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջաններ, նախապատրաստել և կազմակերպվել է մարտական գործողությունների վարումը։

Զորավարժության ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողություններն ու անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Զինծառայողները արագ և ճշգրիտ գործողություններով կատարել են առաջադրված խնդիրները, ցուցաբերել մասնագիտական բարձր կարողություններ:

  • Կիսվել: