երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Սոսե». կանանց ևս մեկ վաշտ պատրաստ է մեկնելու ռազմաճակատ

«Սոսե». կանանց ևս մեկ վաշտ պատրաստ է մեկնելու ռազմաճակատ

Համացանցում է հայտնվել «Սոսե» կանանց վաշտի 1-ին դասակի լուսանկարը:

«Մենք՝ հայ ազգի արծիվ կանայքս, միշտ պատրաստ ենք կանգնել մեր քաջերի կողքին և պաշտպանել մեր հայրենիքը։

Կյանք ու կռիվ՝ հանուն հայրենիքի...

#Հաղթելուենք»,-գրված է հրապարակված լուսանկարին կից։

Հիշեցնենք, որ կանանց մեկ ջոկատ՝ «Էրատո»-ն, որին զինվորագրված է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ևս պատրաստ է մեկնելու առաջնագիծ:

  • Կիսվել: